211652_close_icon
views-count2250 դիտում article-date 15:49 30-08-2021

Աղվան Վարդանյանը հրավիրվել է ՀՔԾ. NEWS.am

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:

NEWS.am-ի հետ զրույցում Աղվան Վարդանյանն ասաց, որ իրեն Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակում հրավիրել էին բացատրություն տալու։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ պարբերաբար լարվածություն էր առաջանում։ Այդ լարվածությունն էլ վերածվում էր պատգամավորների միջեւ ծեծկռտուքի։

Նմանատիպ նյութեր