211652_close_icon

Ցանկացած գործիք, երբ շատ է օգտագործվում տարբեր մարդկանց կողմից, փչանում է. Աղվան Վարդանյանը՝ Պետրոս Ղազարյանին. News.am

views-count3257 դիտում article-date 23:38 14-12-2021
Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց պատգամավորին՝ եթե հիմա ընդդիմությունը պահանջում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը, ապա ինչու ժամանակին նույն կերպ չէին պահանջում Գալուստ Սահակյանի հրաժարականը, փոխանցում է News.am-ը։

«Դուք մի ուժի կողմից եք եղել, որը ժամանակին կոալիցիայի մեջ ա եղել, եւ երկար տարիներ մեր Ազգային ժողովի նախագահը Գալուստ Սահակյանն էր, եւ կհիշեք, որ նրա թեւավոր խոսքերը ծաղրուծանակի, անլրջության սիմվոլ էին, բայց նրա հրաժարականը չէիք պահանջում»,- հարցրեց Ղազարյանը:

Ի պատասխան՝ Աղվան Վարդանյանը նկատեց.

«Ես հիշում եմ նաեւ Ձեր մի խոսքը, որը, կարծեմ, իշխանափոխությունից հետո էիք ասել՝ «թե մենք ինչեր ենք քաշել Բարգավաճ Հայաստանի եւ Դաշնակցության իշխանության տարիներին, մենակ մենք գիտենք»: Շատ հետաքրքիր կլիներ, որ մի օր հարցազրույցի կանչեիք պարոն Ծառուկյանին եւ պատմեիք, թե ինչեր եք քաշել այդ իշխանության ժամանակ:

Եվ մի բան էլ ասեմ, ընդհանուր է՝ հանկարծ Ձեզ չվերագրեք: Երբ ցանկացած գործիք շատ է օգտագործվում, փչանում է, հատկապես, երբ այն տարբեր մարդիկ են օգտագործում՝ ժողովրդական ասացվածք է: Մի բան էլ ավելացնեմ՝ երեկ կարդացի՝ չի՛ կարելի իշխանության բերել ցածրակարգ մարդկանց, որովհետեւ նրանք երկիրն այդպիսին կդարձնեն»,- պատասխանեց Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր