211652_close_icon
views-count2563 դիտում article-date 13:20 30-08-2021

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը գրավը չեղարկելու կամ կրճատելու միջնորդություն ներկայացրեց. News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարանի նիստում գրավը չեղարկելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացրեց, հայտնում է News.am-ը։

Փաստաբանը հիշեցրեց, որ նման միջնորդություն ներկայացվել էր ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 6-ին կայացած նիստում: Այն ժամանակ դատարանը մերժել էր՝ համարելով, որ գրավի չափը վերաբերում է ոչ միայն 300.1 հոդվածով նախատեսված գործողություններին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամի (մոտ 4,1 մլն դոլար) չափով գրավի դիմաց:

Հովհաննես Խուդոյանը արձանագրեց, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Նմանատիպ նյութեր