Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ներկայացնում է նախկին նախագահին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին միջնորդությունը. News.am
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մայիսի 8-ի դատական նիստում միջնորդություն են ներկայացնում:
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/577366.html?fbclid=IwAR0CathjrLiVI_3iG3wfxmJEIcI0yT23gy2vQ1bUn8f84qizA_Cmy2hGKK8]News.am[/url]-ը, սա գրեթե 2 ամսվա դադարից հետո առաջին նիստն է:
Փաստաբան Հայկ Ալումյանը սկսեց ներկայացնել նախկին նախագահին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին միջնորդությունը: Քոչարյանի համար պատրաստ են երաշխավորել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: