Փրկարարները բացել են փակ դռները
Օգոստոսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։