10740 դիտում
09:38 28-08-2021
Ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այսօրվա հայտարարության
Քանի որ Էկոնոմիկայի նախարարը պատասխանատու է տնտեսական ճյուղերի և բնագավառների զարգացման համար, ինչը փառք Աստծո, հաստատել է իր վերջին ասուլիսի ժամանակ բոլոր հարցերս և դիտարկումներս ուղղված են իրեն:
Պարոն նախարարը պետք է գիտակցի, որ արտասահմանյան ներդրումների արդյունավետությունը զգացվում է այն դեպքում, երբ այդ ներդրումները կատարվում են այնպիսի ոլորտներում կամ բնագավառներում, որոնք կամ գոյություն չունեն տվյալ երկրի տնտեսությունում, կամ չնչին են։ Օրինակ` կարելի էր ներդրում կատարել և այդ գումարները ուղղել քիմիական արտադրության կամ նոր ձուլարանների ստեղծման մեջ։
Ներգրավվելով <<արտասահմանյան>> ներդրող այն ստրատեգիական ոլորտում, որը վառելիքն է, առնվազն տարակուսանք է առաջացնում պետության անվտանգության տեսանկյունից։ Եվ վերջապես պետք է փաստել, որ տվյալ ոլորտը, հիմք ընդունելով 2016_ից մինչև 2020 թվականի պատերազմը, քովիդը և ճգնաժամային ժամանակահատվածը, բավականին կայուն ամրության պաշար ունեցող բնագավառի ուրվագիծ ցուցաբերեց։
Այդ ճգնաժամային ժամանակահատվածում ոչ մի գնային փոփոխություն տեղի չունեցավ։ Փաստենք նաև, որ անգամ ապրանքի դեֆիցիտ առկա չէր։ Իսկ այժմ, բերելով <<արտասահմանյան>> ինչ_որ հրեշի, որն ունակ է 60 միլիոն դոլարի ներդրում կատարել որպես որ ի՞նչ անի, և այդ 60 միլիոնը քանի՞ տարում է նախատեսում որ կսկսի եկամուտ ապահովվել, ի՞նչ շահույթ է ուզում ստանալ այդ ընկերությունը։
Անցնենք հաջորդ խնդրին։
Հհ_ում կան բավականին մեծ թվով մասնավոր անձանց պատկանող լցակայաններ։ Այդ անձինք վաստակում են իրենց ընտանիքների ապրուստի միակ միջոցը այդ լցակայանների շնորհիվ։ Հիմա հարց. այդ ներդրողը ի՞նչ է պատրաստվում անել այդ լցակայանները և, եթե նույն ներդրողը վառելիքը ներկրելու է ՌԴ_ից, ի՞նչ նոր որակի վառելիքի մասին է խոսքը գնում և վերջապես` ՀՀ ներմուծվող վառելիքի 90%_ը ներմուծվում է ՌԴ_ից։ Այժմ մեզ մնում է միայն, որ նոր ցանցը եղած բնագավառն էլ ոչնչացնի ու այս դեպքում ի՞նչ տնտեսական արդյունք կստանանք, երբ բազմաթիվ մասնավորներ կփակեն իրենց բիզնեսը և բնագավառը կկենտրոնանա մեկ ընկերության ձեռքում։
Ընկե'ր Քերոբյան, էդ, որ սիրուն փաթեթավորել են, համաձայն նորագույն մարկետինգային հնարքների, կարո՞ղ է վերջում դառնա մի մեծ խաբկանք և պատուհաս մեր ազգի գլխին, բայց արդեն <<ստրատեգիական>> նշանակության ապրանքի տեսքով . իսկ հնարավոր է այնպես ստացվի, որ այդ ընկերությունը պատճառ դառնա և արդյունքում ոչ մի հայկական ընկերություն չկարողանա Վրաստանի տարածքով ՀՀ վառելիք ներկրել և այդ խոշոր ներդրողը դառնա խոշոր մոնոպոլիստ` անհայտ ծագումով, խոշոր փողերով ու նորից պատմության անիվը կրկնվի. ուզում էինք խնդիր լուծել` ունքը ուղղել, բայց աչքը հանեցինք։
Գուցե պետք չէ եղածը քանդել, քայքայել, ուղղակի պետք է փոքր_ինչ օգնել, որ եղածը մարդիկ պահեն և հասնեն այն երանելի մակարդակին, որն այդքան փափագում եք։
Նատալի Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
19:37 30-11-2023
Կայացել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և աշխարհահռչակ գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը
970 դիտում
07:12 14-03-2024
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1201 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
751 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար