211652_close_icon
views-count748 դիտում article-date 19:37 30-11-2023

Կայացել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և աշխարհահռչակ գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը

Այսօր «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ կայացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը:

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովի կարևորագույն նպատակներից է միավորելով գիտական միտքն ու գործարար միջավայրի առկա կարողությունները՝ հզորացնել և ավելի գիտահեն դարձնել մեր արտադրական ներուժը՝ դրանով իսկ նպաստելով մրցունակության բարձրացմանն ու մեր պետության տնտեսական աճի ապահովմանը։

Նմանատիպ նյութեր