211652_close_icon
views-count2264 դիտում article-date 16:07 27-08-2021

Կոնֆերենցիաների Լիգա. Հայտնի են «Ալաշկերտի» մրցակիցները խմբային փուլում

Այսօր կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» վիճակահանության ընթացքում հայտնվեց A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն.

ԼԱՍԿ (Ավստրիա)
Մակաբի (Թել-Ավիվ, Իսրայել)
«Հելսինկի» (Ֆինլանդիա)


Ընդհանուր առմամբ, վիճակահանության արդյունքները մեր թիմի համար կարելի է բարենպաստ համարել, հաշվի առնելով, որ մրցաշարին մասնակցում են շատ ավելի հեղինակավոր թիմեր՝ «Ռոման», «Տոտենհեմը», «Վիլյառեալը» և այլն: Բոլոր թիմերի հետ էլ կարելի է պայքարել և արդյունքի հասնել:

Վիճակահանության արդյունքներով ձևավորվել են հետևյալ խմբերը.

Խումբ B

«Գենտ» (Բելգիա)

«Պարտիզան Բելգրադ» (Սերբիա)

«Ֆլորա» (Էստոնիա)

«Անորտոսիս» (Կիպրոս)

Խումբ C

«Ռոմա» (Իտալիա)

«Զարիա» (Ուկրաինա)

ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

«Բուդե/Գլիմթ» (Նորվեգիա)

Խումբ D

«ԱԶ-Ալկմար» (Հոլանդիա)

«Կլուժ» (Ռումինիա)

«Յաբլոնեց» (Չեխիա)

«Ռանդերս» (Դանիա)

Խումբ E

«Սլավիա Պրահա» (Չեխիա)

«Ֆեյենորդ» (Հոլանդիա)

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա)

«Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)

Խումբ F

«Կոպենհագեն» (Դանիա)

ՊԱՕԿ (Հունաստան)

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)

«Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)

Խումբ G

«Տոտենհեմ» (Անգլիա)

«Ռեն» (Ֆրանսիա)

«Վիտես» (Հոլանդիա)

«Մուրա» (Սլովենիա)

Խումբ H

«Բազել» (Շվեյցարիա)

«Կարաբախ» (Ադրբեջան)

«Կայրաթ» (Ղազախստան)

«Օմոնիա» (Կիպրոս): 

Խաղերի ժամանակացույցը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 28-ին: Այս մրցաշարի եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
 

Նմանատիպ նյութեր