211652_close_icon
views-count2143 դիտում article-date 15:51 26-08-2021

ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել հինգ նոր նամականիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2021 թվականի օգոստոսի 26-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կլարա Բարտոնի ծննդյան 200-ամյակը» թեմային: 

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնը (1821-1912թթ.)՝ իր նամակների և Ամերիկյան Կարմիր խաչի առաջին շենքի խորապատկերին: Նամականիշի վերևի ձախ անկյունում պատկերված է ոճավորված «200 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Թողարկման օրը` 26 օգոստոսի 2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 24,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.


2021 թվականի օգոստոսի 26-ին շրջանառության մեջ են դրվում նաև չորս նամականիշ՝ նվիրված «Հայաստանի տեսարժան վայրեր» թեմային: 
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լիճը և Հայրավանք վանքը (մ.թ. IX-XII դդ.): 

410 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սյունիքի մարզում գտնվող նախապատմական մեգալիթյան համալիր Զորաց քարերի պատկերը (մ.թ.ա. II-I հազ.): 

470 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: 

710 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարի (մ.թ. I դ.) երեկոյան տեսարանը: 

Թողարկման օրը` 26 օգոստոսի 2021թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 20 000 հ. x 4
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր