1492 դիտում
15:13 17-09-2020
Հայփոստը թողարկել է նոր նամականիշ` նվիրված Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությանը
Հայփոստ ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային: Այս մասին հայտնեցին Հայփոստ ընկերությունից:
Նամականիշի վրա պատկերված է Սինգապուրում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատային մասը, ներկայացաված են հայերենով և անգլերենով գրառումներ. «Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» և «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցի»:
Սինգապուրի քրիստոնեական առաջին եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը Սինգապուրի ամենահին շինություններից է. կառուցվել է 1835 թվականին, օծվել է 1936 թվականին: Եկեղեցին նախագծել և կառուցել է իռլանդացի հայտնի ճարտարապետ Ջորջ Քոլմանը, և այն համարվում է իր ամենահայտնի ստեղծագործությունը: Եկեղեցու շուրջ տրոպիկական խնամված այգի է՝ փոքր գերեզմանատնով, որտեղ ամփոփված են ХIХ և ХХ դարերի Սինգապուրի հայտնի հայերի աճյունները:
Թողարկման օրը` 17 սեպտեմբերի 2020թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 h.
Նմանատիպ նյութեր
3258 դիտում
13:59 24-09-2018
Հայփոստը թողարկել է անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակին նվիրված նամականիշ
1206 դիտում
14:59 29-07-2022
«ՀայՓոստը» շրջանառության մեջ է դրել նոր գեղաթերթիկ և մեկ նոր նամականիշ
2530 դիտում
23:28 26-11-2018
Գերմանիայում անցկացվել են եվրոպական մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
709 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին