211652_close_icon
views-count22097 դիտում article-date 14:08 26-08-2021

Սյունիքը Հայաստանից կտրված չէ, կա գրունտային ճանապարհ՝ Կապան-Աղվանի. 21 կմ-անոց ճանապարհի հատվածներում, որոնք ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքում չեն եղել, ադրբեջանցիները փակել են.Փաշինյան. Tert.am

Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհի այն հատվածներում, որոնք ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, փակել են ադրբեջանցիները՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից երեկ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելուն:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա՚:

Նրա խոսքով՝ նաև փորձ է արվում տարածել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել: «Դեկտեմբերի 19-ին ես հանդես եմ եկել ուղերձով և խոսել եմ Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին, ասել եմ, որ մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Կհարցնեք՝ ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ո՛չ, չունեցանք»,-ասաց նա, ապա շարունակեց.

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր