211652_close_icon
views-count30448 դիտում article-date 12:57 26-08-2021

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. բախվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ 

Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողնեը՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր