211652_close_icon
views-count1762 դիտում article-date 23:02 24-07-2026

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 19-ին Տավուշի մարզում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17.50–ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 46-ամյա Աշոտ Հ․ «Nissan» մակնիշի և 39-ամյա Անատոլի Ա․ վարած, «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Անատոլի Ա․–ի ուղևոր, «Իջևան» ԲԿ կենտրոնի բուժքույր, 60–ամյա Աիդա Ս․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2–րդ վաշտի 3–րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․Շամշյանի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժնին տեղեկացրել են, որ նշված վթարի պատճառով իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ, 74–ամյա Գրետա Զ․–ն և 41–ամյա Անուշ Բ․–ն, ովքեր հայտնել են, որ 1 օր առաջ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում ավտովթարի են ենթարկվել։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր