211652_close_icon
views-count2407 դիտում article-date 23:59 24-08-2021

Կյերն ու Դանիայի հավաքականի բժիշկները կպարգևատրվեն Էրիկսենին փրկելու համար

Դանիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան Սիմոն Կյերն ու դանիական ազգային հավաքականի բուժանձնակազմը կպարգևատրվեն ՈւԵՖԱ-ի նախագահի կողմից:
 
Հունիսի 12-ին՝ Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը սրտի կանգ ունեցավ՝ ընկնելով խոտածածկին: Բժիշկների արագ միջամտության շնորհիվ ֆուտբոլիստի կյանքը փրկվեց:
 
«Երբ Կրիստիան Էիկսենը Կոպենհագենում ընկավ խոտածածկին, ես միլիոնավոր այլ երկրպագուների հետ խորապես ցնցված էի:
 
Ի ուրախություն բոլորի, բուժանձնակազմի փայլուն և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Կրիստիանի կյանքը հաջողվեց փրկել:
 
Ես անսահման հիանում եմ բուժանձնակազմի բժիշկների գերազանց ռեակցիայով:
 
Շնորհակալ եմ Դանիայի հավաքականի ավագին՝ օրինակելի առաջնորդական որակների և բացառիկ խիզախության համար, որը նա ցուցաբերեց այդ կրիտիկական պահին», ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը:

Նմանատիպ նյութեր