«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Էրիկսենին. նրա համար պահանջում են 250 մլն եվրո
«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը «Ռեալի» ցանկալի տրանսֆերներից մեկն է դարձել:
Արքայական ակումբը 26-ամյա դանիացուն դիտարկում է որպես փոխարինող Լուկա Մոդրիչին, որը սեպտեմբերին դարձավ 33 տարեկան:
Սակայն «Տոտենհեմը» մտադիր է Էրիկսենի համար ստանալ առնվազն 250 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2020 թվականը: