211652_close_icon
views-count2203 դիտում article-date 20:20 06-07-2021

ՈւԵՖԱ-ն Էրիկսենին և նրան փրկած բժիշկներին հրավիրել է Եվրո-2020-ի եզրափակչին

ՈւԵՖԱ-ն Դանիայի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին և նրան փրկած բժիշկներին հրավիրել է Եվրո-2020-ի եզրափակչին:
 
Կազմակերպությունը հատուկ հրավերներ է ուղարկել Էրիկսենին, նրան կնոջը, ինչպես նաև՝ վեց բժիշկներին: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանք ընդունել են հրավերը:
 
Բժիշկներից մեկը՝ Պեդեր Էրսգարդը, մեկնաբանել է հրավերը. «Ես այնպես եմ ոգևորված, ինչպես երեխան՝ Ծննդյան տոներից առաջ: Շատ հպարտ եմ այն աշխատանքի համար, որ արել եմ ես և մեր ամբողջ բուժանձնակազմը: Դա մի մարդու աշխատանք չէր»:
 
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի առաջին տուրում Դանիայի հավաքականը խաղում Ֆինլանդիայի հետ: Առաջին խաղակեսի վերջում Էրիկսենն ընկավ խոտածածկին, նրա մոտ սրտի կանգ էր եղել: Բժիշկներին հաջողվել էր նրա կյանքը փրկել, այժմ ֆուտբոլիստը գտնվում է տանը և ապաքինվում է:
 
Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Նմանատիպ նյութեր