211652_close_icon

Գնահատում եմ Դանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին․ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին

views-count574 դիտում article-date 21:14 05-06-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ Սահմանադրության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ վերհիշում մայիս ամսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած մեր բովանդակալից քննարկումը։

Դանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների վրա հիմնված երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու խորացումը։ Հայաստան-Դանիա հարաբերություններում գրանցված վերջին շրջանի զարգացումները նոր հնարավորություն են ընձեռում տարբեր ոլորտներում առկա ներուժն օգտագործելու և փոխգործակցությունը խթանելու համար։

Մենք բարձր ենք գնահատում Դանիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապերի սերտացմանը։

Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս այցելելու Հայաստան, ինչը լավ առիթ կհանդիսանա երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի քննարկման համար։

Մաղթում եմ Ձեզ և Դանիայի կառավարությանը հաջողություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն»։


 

Նմանատիպ նյութեր