25963 դիտում
21:37 23-08-2021
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. հրդեհ է բռնկվել «Ապավեն» ՍՊԸ-ին պատկանող խտանյութով բարձված բեռնատար Mercedes-ում, որը վերածվել է մոխրակույտի, հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը ավելի մեծ հատված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը14:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը, 4 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են Mercedes մակնիշի բեռնատարում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, վարորդ Գրիգոր Զաքարյանը չի տուժել, իսկ կրակը տարածվել է, ու այրվել է մոտ 11 հա բուսածածկույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամբողջությամբ այրված բեռնատարը պատկանում է «Ապավեն» ՍՊԸ-ին, և այն բարձված է եղել խտանյութով։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Հայրապետյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ԱԻն ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Նշված վայրում ծառայություն են կատարել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+