211652_close_icon
views-count19876 դիտում article-date 15:51 12-01-2023

Հրդեհ Արարատի մարզի «Արանի» դեղագործական ՍՊԸ-ի տարածքում․ հրշեջների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել նախ՝ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, ՍՊԸ-ն փրկելով վատթարագույնից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի հարևանությամբ տնակ է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 ջրատար։

Պարզվել է որ հրդեհը բռկվել է Ռանչպարի խճուղու թիվ 7 հասցեում գործող «Արանի» դեղագործական ՍՊԸ-ին պատկանող, աշխատակիցների համար օգտագործվող հանդերձարանում, որը եղել է թիթեղյա տնակ։ 

Մինչ օպերատիվորեն կժամանեին հրշեջները, կրակի տարածման դեմ պայքարել են դեղագործական ՍՊԸ-ի աշխատակիցները, տնօրեն Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ։ 

Ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում է, որ հնարավոր է եղել խուսափել վատթարագույնից, քանի որ ընկերությանը պատկանող փայտե շինությունները կվերածվեին մոխրակույտի, և դեղագործական ընկերությունը կկրեր մի քանի միլիոն դրամի վնաս։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր