211652_close_icon
views-count50038 դիտում article-date 10:52 23-08-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ծննդյան տոնակատարության ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցի պայթելու հետևանքով 40-ամյա տղամարդը աչքի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ աչքի ստորին կոպի պատռվածք, ակնագնդի ցնցում 3-րդ աստիճան, հիֆեմա հեմոֆթալմ, սկլեռայի ենթակոնուկտիվալ պատռվածք ?-ով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 40-ամյա Հրաչյա Ս․-ն է։ 

Վերջինս հիվանդանոցում հայտնել է վնասվածքը ստացել է Գառնի գյուղում։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Գառնի գյուղի Գ․ Մարզպետունու փողոցի տներից մեկում ծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել, որի ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցը պայթեցնելիս պատահաբար թեքվել է ուղղությունը, ինչի արդյունքում դիպել է Հրաչյա Ս-ին, ով ստացել է նշված վնասվածքը։ 

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր