46389 դիտում
13:44 08-01-2020
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով մարմնական վնասվածքներով 9-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին և վերին շրթունքների ձախ մասի ջնջխված, արյունազեղված սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սուքիասյանի գլխավորությամբ:
Մինչ բժիշկները երեխային բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 9-ամյա Թեհմինե Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կաքավասար գյուղից և վնասվածքները ստացել է ժամը 21:00-ի սահմաններում՝ իրենց տանը հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Աշոցքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
69902 դիտում
00:03 29-05-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 21-ամյա ուսանողուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)