36989 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 8 փողոցում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Ծ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Հակոբ Ծ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ջրվեժում, օդաճնշիչ ատրճանակի պահեստատուփը դուրս հանելուց հետո, պատահական իր հոնքի ուղղությամբ կրակելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)