211652_close_icon
views-count2623 դիտում article-date 15:10 20-08-2021

Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)  փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ:

Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ:

Նմանատիպ նյութեր