Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 200-ի
Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 202-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարածաշրջանում զոհվել է 41 մարդ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` տարհանվել Է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ և շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: