211652_close_icon
views-count4561 դիտում article-date 22:49 18-08-2017

Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 119-ի

Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 119-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարածաշրջանում զոհվել է 41 մարդ: Ինչպես հայտնում է աղբյուրը` տարհանվել Է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ և շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: Հորդառատ անձրևները Հնդկաստանի հյուսիսին, Նեպալին եւ Բանգլադեշին պատուհասել են անցած շաբաթվա վերջին:

Նմանատիպ նյութեր