211652_close_icon
views-count65136 դիտում article-date 23:44 16-08-2021

Երևան-Աշտարակ ճանապարհի՝ Պռոշյան գյուղում տեղադրված հսկայական գովազդային վահանակն ամեն պահի կարող է ընկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բազմաթիվ երկաթյա հսկայական գովազդային վահանակներ կան տեղադրված։ Պռոշյան գյուղի վերջնամասում տեղադրված գովազդային վահանակը պատուհաս է  դարձել. ուժեղ քամու հետևանքով այն ճոճվում է, և հիմքը ամբողջովին դարձել է վտանգավոր։ Ուժեղ քամու հետևանքով ակնհայտ զգացվում է, որ պաշտպանիչ հատվածը կամաց-կամաց խոտանվում է։ 

SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիներն ասում էին, որ խնդրի մասին տեղեկացրել են ցուցանակը տեղադրած ընկերությանը, որտեղից անհարգալից վերաբերմունքով պատասխանել են, թե՝ դուք տեսողության խնդիր ունեք. «Մեր ռեկլամների շիթերը անվտանգ են, հնարավոր չէ՝ ճոճվեն»։
 
Էստեղ են ասում՝ բարեհաճեք, մի անգամ ձեր աչքով տեսեք, նոր կհամոզվեք՝ ով է ճոճվում, ցուցանակ տեղադրողը, թե սրտացավ քաղաքացին։ Իսկ եթե, Աստված մի արասցե, այդ հսկայական գովազդային վահանակն ընկնի, ու մարդիկ տուժեն, այդ դեպքում կարելի է պնդել, որ «ճոճվում են որոշ մարդկանց ուղեղներ»։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գովազդային վահանակը տեղադրած ընկերությունը «Բիգ Բորդ»-ն է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր