33945 դիտում
13:49 26-11-2018
Երևանում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է «Պորշե» գովազդային վահանակն ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գրիգոր Անթանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 VԼ 581 համարանիշի ավտո,եքենայով Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Պորշե» ավտոսրահի գովազդային վահանակին և հայտնվել երթևեկեի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Անթանյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 58-ամյա Վարդիթեր Կիրակոսյանը և համաքաղաքացի՝ 35-ամյա Լուսինե Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոծանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով գովազդային վահանակը տապալվել ու ամբողջովին վնասվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)