86139 դիտում
23:27 06-10-2019
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում. բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, վերջինն էլ երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 35 RՍ 727 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 GԼ 538 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Volkswagen-ն էլ BMW-ի ստացած հարվածի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սամվել Քոլոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի մեջ հայտնաբերվել են գարեջրի մի քանի կիսադատարկ և չբացված շշեր, իսկ ավտոմեքենայի մեջից էլ գարեջրի հոտ էր փչում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի և հիվանդանոց տեղափոխված Volkswagen-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)