21344 դիտում
12:05 14-08-2021
Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց․ Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հագնամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Ավետիք Ավետիսյանը։
Փաստի առթիվ Մ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հայանքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18827 դիտում
19:28 15-10-2018
Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Cadillac-ն ու BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ