211652_close_icon
views-count29464 դիտում article-date 16:42 15-12-2014

Խոշոր ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Ուռենի» ռեստորանի հարևանությամբ. կա 1 զոհ և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 15:40-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Սահակյանի վարած Գազ 32021 մակնիշի 14 ԼՍ 714 համարանիշի, Երևանի բնակիչ, 23-ամյա Երվանդ Բադեյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 NZ 374 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 52-ամյա Ռազմիկ Խոցանյանի վարած Opel մակնիշի 34 ND 040 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով 24-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վթարի վայր են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մեքենաներից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, քանի որ վթարը տեղի է ունեցել Կոտայքի մարզի վարչական տարածքում, վթարի վայր են ժամանում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և դեպքի վայր պետք է ժամանեն քննիչները: Քիչ առաջ հիվանդանոցից հայտնի դարձավ, որ Ն. Խոցանյանը մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները, քանի որ Նաիրիի քննիչները 1,5 ժամից ավելի դեպքի վայրում ոչ մի գործողություններ չանելով՝ հայտարարեցին, որ տարածքը պատկանում է Երևանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր