51831 դիտում
16:40 12-08-2021
Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի երեխաները քաղաքը մաքրեցին կիսամաշ անվադողերից, ու դրանք ուղարկեցին առաջնագիծ, մարտական հենակետեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, օգոստոսի 11-ին, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի երեխաները ՀՀ ՊՆ N 3 բանակային կորպուսի ծառայողներին ուղարկեցին իրենց կողմից հավաքված կիսամաշ անվադողներ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաներն ասում էին․ «Դեռ վերջին պատերազմի ժամանակ ենք իմացել, հետո տեսել, թե ինչպես են մեր ծնողները, երիտասարդությունը, ով ինչով կարողացել է՝ կանգնել են զինվորի կողքին։
Հիմա մենք էլ մեր թաղի երեխեքով որոշեցինք մեր փոքրիկ լուման ունենալ այդ վեհ գործում։ Քաղաքի տարբեր տեղերից հավաքել ենք կիսամաշ, ավտոմեքենաների համար ոչ շահագործելի անվադողերը և դրանք ուղարկում ենք զինվորական կորպուսի հրամանատարական կետ, այնտեղից էլ դրանք կտեղափոխեն մարտական հետնակետեր։
Ճիշտն ասած՝ այդ հարցում մեր խնդրանքին ընդառաջեց ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանտարական կազմը։ Ու գիտենք, որ անվադողերը շուտ կհասցնեն մարտական հենակետեր։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում մարտական հենակետերում 24 ժամ ծառայություն կատարող զինվորին, հրամանատարներին և բանակային կորպուսի հրամանատարական կազմին»։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+