211652_close_icon

Երևանի «Հաղթանակ» թաղամասի ջահելները, ովքեր ժամանակին հերոսաբար պահել են առաջնագիծը, ավելի քան 10 հազար անվադող ուղարկեցին Տավուշի մարզի պոստեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count118719 դիտում article-date 18:00 18-07-2020
Այս օրերին Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում հազարավոր քաղաքացիներ մասնակցում են յուրօրինակ ակցիայի՝ հավաքելով հնամաշ անվադողեր և դրանք ուղարկելով հայ-ադրբեջանական սահմանի հայկական հենակետեր, դրանք ամրացնելու համար: Նմանատիպ ակցիայի մասնակցեցին նաև «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչները, հիմնականում երիտասարդներ և դպրոցականներ, որոնք ավելի քան 10 հազար անվադող հավաքեցին: Այսօր՝ հուլիսի 18-ին, ֆոտոլագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում էին. «Նայում ենք հիմիկվա մեր ջահելներին, հպարտություն ենք ապրում: Էս անվադողերը առաջնագիծ ուղարկող ջահելներից շատերը գնացել ու իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարել են ու բազմաթիվ քաջորդիների նման բարձր պահել «Հաղթանակ» թաղամասի անունն ու պատիվը, ու միշտ հաղթանակած պահել պոստերը: Հիմա էս անիվներն ուղարկող ջահելների մեծ մասը, էն ժամանակ, երբ պոստերն էին պահում, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք էին պոստեր բերվող անվադողերը ընդունում: Իսկ հիմա, տեսնում եք, իրենք են պոստերը պահող արծիվ ու առյուծ տղերքին անվադողերն ուղարկում: Նույնիսկ «Հաղթանակ» թաղամասում բնակվող անչափահաս տղաները, ընկել են տարբեր տեղերից հավաքել ու բերել լիքը անվադող: Ու հիմա շնորհիվ «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության ղեկավարության ու մեր թաղամասում բնակվող այն քաղաքացիների, ովքեր «ֆուռեր» ունեն, էդ ամենը տեղափոխվում է Տավուշի մարզի դիրքեր: Ու բոլորս գիտենք, որ նմանատիպ ակցիաներ անելու ժամանակ մեծ ավանդ ունի նաև մեր թաղամասի հնաբնակներից, ժամանակին, ինչու չէ, նաև հիմա Հայաստանի պատիվը բարձր պահած, բռնցքամարտիկ Ատոմ Պողոսյանը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր