211652_close_icon
views-count32575 դիտում article-date 11:03 12-08-2021

Արմավիր քաղաքում ՀՀ ՊՆ ծառայողը Range Rover-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիր քաղաքի բնակիչ 73-ամյա Խաչիկ Մխիթարյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գիրգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ 

 Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր