211652_close_icon
views-count42582 դիտում article-date 18:29 24-12-2022

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 36-ամյա ՌԴ քաղաքացին «Range Rover»-ի կողմից վրաերթի ենթարկվելով՝ հայտնվել է «Range Rover»-ի և «Վազ 2106»-ի արանքում. վիրավորը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Սոս Պ-ն Գանձակ բնակավայրի Տիգրան Մեծի փողոցում իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով  վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Դավիթ Կ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթ Կ-ն Range Rover-ի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո մնացել է կայանված Վազ 2106 և Range Rover մակնիշի ավտոմեքենաների արանքում։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Արման Բաղդասարյանի, ավագ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում զննություն էին կաատարում քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գավառի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր