Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին, ով օգոստոսի 23-ից Երևանի Հարավ-արևմտյան թաղամասից մեկնել է Մերձավան. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն, ստացել են դարակազմիկ պատասխան՝ «տեսնենք դրոն որտեղից կարող ենք գտնել»
Հարազատները, ընկերներն ու բարեկամները որոնում են 74-ամյա Ռազմիկ Գասպարյանին, ով օգոստոսի 23-ին Երևանի Հարավ-արևմտյան թաղամասից դուրս է եկել և մեկնել Արմավիրի մարզ՝ Մերձավան բնակավայր։
Պապիկը բնակվում է Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում և ունի հիշողության կորուստ։
Ովքեր տեսել են կամ տեղեկություններ ունեն պապիկի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք զանգահարել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն կամ 094 89 50 57 հեռախոսահամարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարազատները դիմել են ոստիկանություն, սակայն մինչ այս պահը ոչ մի արդյունք։ Նույնիսկ խնդրել են օգտագործել դրոն, իսկ ոստիկանությունը պատասխանել է «տեսնենք դրոն որտեղից կարող ենք գտնել»։ Հիմա ոնց չասես, բա ասում եք ոստիկանությունը զինված է ամենաժամանակակից տեխնիկաներով, մի դրոնն ի՞նչ է, որ չունեք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։