211652_close_icon
views-count87370 դիտում article-date 13:06 28-12-2021

Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը. կոտրել են ապակին ու գողացել դրամարկղը, որտեղ եղել է մոտ 4 մլն դրամ

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն  է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ  Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության  62 հասցեում գործող «Նայք»  խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Ժամանել է  նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:

 Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է  մոտ 4 մլն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի           
 

Նմանատիպ նյութեր