211652_close_icon

Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. այս անգամ գողի կամ գողերի թիրախում Նոր Նորքի վարչական տարածքն է եղել. տուժածը արցախցի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9036 դիտում article-date 13:15 14-05-2025
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել: Ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի 4-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում իր կողմից կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք գողացել են թափարգելը, լուսարձակները և այլ դետալներ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին դեպքի մասին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
 
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
 
Այս պահին դեպքի վայր է ժամանել քննիչը, ով կատարում է զննություն, դեպքի փաստով էլ քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակը կամ ստահակները թալանել են արցախցուն պատկանող ավտոմեքենան: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր