211652_close_icon
views-count11053 դիտում article-date 13:13 09-08-2021

ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ին դոկտորի գիտական աստիճանը շնորհվել է կոպտագույն խախտումով․ նամակ ՀՀ գլխավոր դատախազին․ oragir.news

Կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը կոպտորեն խախտել է ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունը և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» հստակ սահմանված կանոնները, որոնք պարտադիր են գիտական աստիճան ստանալու համար։ Գրում է oragir.news-ը։

Դատախազին ներկայացված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Հայտարարություն հանցագործության մասին

Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հպարտ և օրինապաշտ քաղաքացի, հստակ գիտակցելով, որ հանցագործության մասին չհայտնելը դատապարտվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ Գ Լ ՈՒ Խ  31-ի  Հոդված 335-ով, կատարելով իմ քաղաքացիական պարտքը՝

Հայտնում եմ,

ՀՀ քաղաքացի Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը, կոպտորեն խախտելով ՀՀ ԲՈԿ կանոնադրությամբ և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» հստակ սահմանված կանոնները, որոնք պարտադիր են գիտական աստիճան ստանալու համար, 2020 թ. փետրվարի 05-ին, ժամը 14։00-ի սահմաններում, ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի 068 մասնագիտական խորհրդում պաշտպանել է

«ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԿՐՈՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (II ԴԱՐԻ II ԿԵՍ – V ԴԱՐԻ I ՔԱՌՈՐԴ)» վերնագիրը կրող թեզը և նույն 2020 թ․-ին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան։ Ըստ «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի»-ի 10-րդ կետի՝ (տողատակի 2 աստղանիշով պարզաբանում, եթե «…դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչեւ 2015 թ. մարտ ամիսը, և … դոկտորական ատենախոսությունը մինչեւ 2018 թ. մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում է անցել», ապա նման դեպքերում գործում է նախկին կարգը, այն է՝ առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում՝ առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում, իսկ հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում երկու հոդված: Մենագրության դեպքում հոդվածների թիվը կրճատվում է մինչև 15: Կոպտորեն խախտելով վերը նշված կանոնակարգի պահանջը, այն է՝ ներկայացնել ԲՈԿ ցուցակով նախատեսված ամսագրերում հրատարակված հոդվածներ, հայցորդը ներկայացրել է աշխատանքներ, որոնցից 8-ը ներառված չեն ԲՈԿ ցուցակներում։ Խոսքը ոչ թե թեզի գիտական արժեքի մասին է, այլ տարրական թվաբանության։ Ներկայացված 18 աշխատանքներից 8-ը չեն կարող ընդունվել ԲՈԿ կանոնակարգի համաձայն և դա պարզապես ակնհայտ կոպտագույն խախտում է։ Աչք փակելով այս կոպիտ խախտման վրա, ինչը ստուգելու համար պարզապես պետք է կարդալ կանոնակարգը և տիրապետել տարրական թվաբանության, ԲՈԿ-ը 2020-ին շնորհել է դոկտորի աստիճան։ Այս խախտման մասին իմ բազում հոդվածները ՀՀ ազատ մամուլում մնացել են անպատասխան։

Հայտնում եմ, որ 2021 թ․ օգոստոսի 6-ին Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ստանալու է դոկտորի աստիճանի համար նախատեսված 25000 ՀՀ դրամ հավելավճարը։ Խնդրում եմ ստուգել վերը նշված փաստերը և կանխել ՀՀ ֆինանսների անօրինական վատնումը։

ՀՀ քաղաքացի Սասուն Գևորգի Գևորգյան
09 օգոստոս, 2021թ․, Թայվան

Նմանատիպ նյութեր