211652_close_icon
views-count3555 դիտում article-date 11:43 08-08-2021

Սոչիում ամպրոպի պատճառով 5 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել

Սոչիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 5 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել։ Այդ մասին հայտնում է Ria.ru կայքը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների մամուլի ծառայությանը։

Ծառայությունից հայտնել են, որ նշված օդանավերը ստիպված են եղել վայրէջք կատարել Անապայի և Կրասնոդարի օդանավակայաններում։

Ներկա պահին գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձր մնալ, մասնագետները  չեն բացառում նաև պտտահողմերի առաջացումը։ Բացի այդ, մինչև օգոստոսի 9-ը փոթորկի նախազուշացում է հայտարարված։

Նմանատիպ նյութեր