Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան ժամանող երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել
Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան ժամանող երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/11/29/zvatrnots/3151990]Tert.am[/url]-ին հայտնեց Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանում` պահուստային օդանավակայանում, մյուսը Սոչի է մեկնում»,-ասաց Հովհաննիսյանը` նշելով նաև, որ այս պահին եղանակային պայմանները կարգավորվել են:
«Ներկա պահին մի քանի չվերթների նստեցում է իրականացվում, վայրէջքներն արդեն նորմալ իրականանում են»,-ասաց Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն: