211652_close_icon
views-count2673 դիտում article-date 20:13 03-08-2021

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով

Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքը այս պահին արգելափակված է շինությունից դուրս գտնվող ավտոբուսի կայանում տեղի ունեցած կրակոցների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի անվտանգության ծառայությանը:

19:44

Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: Պենտագոնի շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության կողմից: Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան գնալուց:

Նմանատիպ նյութեր