211652_close_icon

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում չարգելափակել ՊՆ շենքն ու հարակից փողոցները

views-count10816 դիտում article-date 13:37 21-04-2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման եւ զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը եւ օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք եւ որեւէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետեւաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է: [b]ՀՀ ՊՆ [/b]

Նմանատիպ նյութեր