44363 դիտում
18:58 02-08-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ЗИЛ-ն ու Opel-ը, Opel-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Արտակ Թորոսյանի վարած ЗИЛ և Երևանի բնակիչ, 19-ամյա Էդուարդ Ղարիբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Է. Ղարիբյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը:
Փատի առթիվ Ա. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1873 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)