211652_close_icon
views-count22867 դիտում article-date 23:59 07-09-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Opel-ը Մասիսում բախվել է կայանված ЗИЛ–ին, ЗИЛ-ն էլ ճանապարհային ոստիկանության Toyota -ին. Opel-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30–ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենային, ապա գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել ճանապարհի երթևեկելի գոտում կայանված, ճանապարհային ոստիկանության  հաշվեկռում հաշվառված Toyota Corolla-ին:

Դեպքի վայր են ժամանել  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

 Ժամանել է նաև  ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  հերթապահ քննիչի գլխավորութամբ,  ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր