211652_close_icon
views-count3416 դիտում article-date 15:29 02-08-2021

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը ներկա կգտնվեն 73 երկրի ներկայացուցիչներ

Իրանի խորհրդարանի նախագահող խորհրդի խոսնակ Սեյեդ Նեզամ Ալ-Դին Մուսավին երկուշաբթի հայտնել է, որ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիիի երդմնակալության արարողությանը ներկա կլինի 115 պաշտոնյա` 73 երկրից:

Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը` հիշեցնելով, որ Ռայսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Նշվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվեն 10 երկրի նախագահներ, 20 խորհրդարանի խոսնակ, 11 ԱԳ նախարար, 10 այլ նախարարներ, դեսպանորդներ, փոխնախագահներ և խորհրդարանական պատվիրակություններ:

Վաղը կայանալիք հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ի, ՕՊԵԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի:

Հիշեցնենք, որ Էբրահիմ Ռայիսին հաղթանակ էր տարել հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում`ստանալով ընտրողների ձայների 61,95 տոկոսը:

Նմանատիպ նյութեր