211652_close_icon
views-count3479 դիտում article-date 10:13 23-01-2017

Աստանայում այսօր մեկնարկում են Սիրիայի հարցով բանակցությունները, որոնց ներկա կգտնվեն մոտ 15 սիրիական ընդդիմադիր ուժեր

Ղազախստանի ԱԳ փոխնախարար Ռոման Վասիլենկոն հայտարարել է, որ Աստանայում նախատեսված Սիրիայի հարցով բանակցություններին ներկայացված են սիրիական մոտ 15 ընդդիմադիր ուժեր, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա նշել է, որ միևնույն ժամանակ վերջիններս ղեկավար չեն ընտրել. «Ողջ սիրիական ընդդիմությունը ներկայացնող պատվիրակության ղեկավար չկա»։ Վասիլենկոն հավելել է, որ նախկինի պես անհայտ է, թե բնակցությունները կընթանա՞ն սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև, թե ոչ։ «Այդ հարցը այս պահին քննարկվում է և պարզ կդառնա միայն բանակցություններից առաջ»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր