211652_close_icon
views-count1346 դիտում article-date 15:05 02-08-2021

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը և Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամը «Լինքս» միջազգային կազմակերպության հետ համատեղ սկսել են «Դպրոցականների քարոզարշավ 2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագիրը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը «Լինքս» միջազգային կազմակերպության հետ համատեղ սկսել են «Դպրոցականների քարոզարշավ 2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագիրը։ Հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Այս ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Երևանի և Արցախի Հանրապետութան երեխաների համար իրականացվեցին ականային վտանգի իրազեկման դասընթացներ։ Դասընթացների ավարտին երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր ականազերծողներից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր