Հանցավորությունը Հայաստանում աճելու է. Հովհաննես Քոչարյան. News.am
Հանցավորությունը Հայաստանում աճելու է, որովհետեւ աճի համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը
«Հանցածին այն գործոնները, որոնք կան ու զարգացում են ապրում, չեն կրճատվում, չեն վերացվում, չեն չեզոքացվում, հետեւաբար որոշ հանցատեսակների աճն արդեն օրինաչափություն է ու քրեածին վիճակով դրանք գնալով ավելի բյուրեղանալու են ու ավելի խորանալու են, որովհետեւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են:
Որպեսզի մենք խոսենք հանցավորության նվազման մասին, հանցածին գործոնների չեզոքացման մասին, մենք պետք է արձանագրենք մեր հասարակական կյանքում տեղի ունեցող մի շարք դրական փոփոխություններ, դրական տեղաշարժեր, որոնք իրենց ամբողջության մեջ կբերեն այդ վիճակին»,-ասաց նա:
Մանրամասները՝ News.am-ում: