211652_close_icon
views-count1859 դիտում article-date 20:08 07-04-2021

Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը նվազեցնելու, կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ըն­թաց­քում մար­զում ար­ձա­նագր­վել է 38 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 34 հան­ցա­գոր­ծութ­յան դեպք՝ 2019թ.-ի 15 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 16 հան­ցա­գոր­ծութ­յան դեպքի դիմաց:

Մար­զի դա­տա­խա­զութ­յան հսկո­ղութ­յան ներ­քո գտնված քրեա­կան գոր­ծե­րով հանցավոր ա­րարք կա­տա­րած ան­չա­փա­հաս­նե­րի նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց է ընտր­վել ծնո­ղի հսկո­ղութ­յա­նը հանձ­նե­լը, ո­րոշ դեպ­քե­րում՝ ստո­րագ­րութ­յու­նը չհե­ռա­նա­լու մա­սին՝ կապ­ված հան­ցան­քը կա­տա­րած ան­ձի՝ քննութ­յան ըն­թաց­քում չա­փա­հա­սութ­յան տա­րի­քի հա­սած լի­նե­լու հետ։

Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների  թե­րի և­ ոչ հետ­ևո­ղա­կան աշ­խա­տան­քով:

Մասնավորապես, դեպ­քե­րը վկա­յում են այն մա­սին, որ հան­ցա­վոր հա­կում­ներ ու­նե­ցող ան­չա­փա­հաս­ների հայտ­նա­բե­րման, ժա­մա­նա­կին հաշ­վա­ռման, նրանց նկատ­մամբ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղութ­յամբ բա­վա­րար աշ­խա­տանք­ներ չեն կա­տար­վել:

Բացի այդ, մար­զի տա­րած­քում պատ­շաճ կեր­պով չի ա­պա­հո­վել կյան­քի դժվա­րին իրա­վի­ճակ­նե­րում գտնվող ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նը, հա­կա­սո­ցիա­լա­կան վարք դրսևո­րած և­ ի­րա­վա­խախտ ան­չա­փա­հաս­նե­րի հա­մար այ­լընտ­րան­քա­յին (վե­րա­կանգ­նո­ղա­կան) ար­դա­րա­դա­տութ­յան գոր­ծուն ծրագ­րեր չեն ի­րա­կա­նաց­վել։

Ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը վկա­յել են, որ ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րութ­յան կան­խար­գել­ման կա­պակցութ­յամբ պե­տա­կան և տե­ղա­կան տար­բեր մար­մին­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­կար­դա­կը բարձ­ր չէ։

Վերը նշված և անչափահասներին վերագրվող հանցավորությանն առնչվող մի շարք այլ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով մարզի դատախազությունից միջնորդագրեր են հղվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ու Լոռու մարզպետարան:
Միջնորդագրերի հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու Լոռու մարզպետարանում կազմակերպվել են խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Լոռու մարզի դատախազի տեղակալը և դատախազության դատախազ:

Քննարկումներին որպես մտա­հո­գիչ փաս­տ արձանագրվել է, որ  ե­րի­տա­սարդ­նե­րի և հատ­կա­պես ան­չա­փա­հաս­նե­րի մոտ դեռևս պահ­պան­վում է դա­նակ կրե­լու ա­րա­տա­վոր սո­վո­րույ­թը, ո­րի պայ­ման­նե­րում ա­ռա­վել մեծանում է նույ­նիսկ չնչին պատ­ճա­ռով վի­ճա­բա­նութ­յունների արդյունքում ծանր հետ­ևանք­ների առաջացման հավանականությունը:  Ընդ  ո­րում,  դա­նակ կամ այլ կտրող-ծա­կող ա­ռար­կա­նե­րը, ո­րոնք  հայտ­նա­բեր­վում են ան­չա­փա­հաս­նե­րի մոտ՝ հիմ­նա­կա­նում տնտե­սա­կան ապ­րանք­նե­րի առևտ­րով զբաղ­վող խա­նութ­նե­րում և փո­ղո­ցա­յին առևտ­րի կե­տե­րում դրված են ա­զատ վա­ճառ­քի։

Դատախազության կողմից նշվել է, որ ան­չա­փա­հաս­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րը պա­հան­ջում են հա­մա­լիր մո­տե­ցում, ուս­տի, ել­նե­լով ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րութ­յան յու­րա­հատ­կութ­յուն­նե­րից և նշ­ված բնա­գա­վա­ռում օ­րենսդ­րութ­յան պա­հանջ­նե­րից՝ պետք է ի­րա­վի­ճա­կից թե­լադր­վող գոր­ծուն և կոնկ­րետ մի­ջոց­ներ ձեռ­նարկ­վեն՝ ակ­տի­վաց­նե­լով, ա­ռար­կա­յա­կան դարձ­նե­լով Ոստիկանության, ՏԻՄ-երի, ու­սհաս­տա­տութ­յուն­նե­րի միջև կապը և դրա հիման վրա պետք է մշակ­վեն հա­մա­տեղ գոր­ծողությունների ծրագ­րեր:

Հա­տուկ ընդգծ­վել է, որ ան­չա­փա­հաս­նե­րին հան­ցա­վո­րութ­յա­նը մղող գոր­ծոն­նե­րի հար­ցում վճռո­րոշ նշա­նա­կութ­յուն ու­նի նաև սո­ցիա­լա­կան հսկո­ղութ­յան թու­լա­ցու­մը և շեշտ­վել, որ այդ ա­ռու­մով մեծ ա­նե­լիք ու­նեն ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յու­նները, որ­տեղ կա­րող են վեր հան­վել ինչ­պես ե­րե­խա­յի անձ­նա­յին հատ­կա­նիշ­նե­րը, այն­պես էլ՝ նրա դաս­տիա­րա­կութ­յան և զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում սո­ցիա­լա­կան, ըն­տա­նե­կան, կրթա­կան ո­լորտ­նե­րում ի հայտ եկած  բա­ցա­սա­կան դրսևո­րում­նե­րը։

Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը, անչափահասների կողմից յուրաքանչյուր հանցագործության կամ այլ իրավախախտման դեպք քննարկել առանձնահատուկ կերպով, վեր հանել դրան նպաստած պայմաններն ու պատճառները և գործուն միջոցներ ձեռնարկել Լոռու մարզում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները թե՛ քանակապես և թե՛ որակապես նվազեցնելու ուղղությամբ:
Մարզի դատախազությունը հետևողական է լլինելու նախանշված միջոցառումների իրականացման, դրանցով արձանագրվված արդյունքները համատեղ պարբերական քննարկումների առարկա դարձնելու հարցում:

ՀՀ գլխավոր դատախազություն
 
 

Նմանատիպ նյութեր