211652_close_icon
views-count3810 դիտում article-date 08:14 31-07-2021

Ականջալուր եղա՞նք մեծ հայրենասերի պատգամներին, որոնցից մեկն էլ Հայրենիքի սահմանների պաշտպանությունն էր ու Հայրենյաց պաշտպանին առավելագույն ուշադրության արժանացնելը

Սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 60 տարեկան կլիներ.

Մարդ, որի համար տարվա բոլոր օրերը մի անուն ունեին՝ «Հուշարձանների պահպանության օր»:

Տարիներ շարունակ Սամվելը Յութուբյան իր ալիքով հայրենաճանաչության դասեր էր տալիս, խնդրում, հորդորում, պահանջում՝ անաղարտ պահել Մայրենին, սիրել ու գնահատել հայ մշակույթը, աչքի լույսի պես փայփայել դարերից մեզ ժառանգություն հասած խաչքարերն ու համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական ճարտարապետության մասունքները:

Ականջալուր եղա՞նք մեծ հայրենասերի պատգամներին, որոնցից մեկն էլ Հայրենիքի սահմանների պաշտպանությունն էր ու Հայրենյաց պաշտպանին առավելագույն ուշադրության արժանացնելը:

Դատելով այսօրվա դառը իրականությունից, երբ մի կողմում հարյուրավոր հաշմանդամ զինվորներ գումար չունենալու պատճառով չեն կարողանում բուժում ստանալ արտերկրում, երբ թշնամին ոչ թե դռան շեմին, այլ մեր տան ներսում է և բյուջեի առյուծի բաժինը բանակի սպառազինությանը ուղղելու փոխարեն չինովնիկների ու դատավորների աշխատավարձն ենք բարձրացնում,- վստահաբար կարող եմ ասել՝ ՈՉ:

Տեղադրում եմ 2 տարի առաջ տարեմուտի նախօրեին արած Սամվելի գրառումը:

Ի՞նչ իմանամ, գուցե օգտակար լինի:
«Եթե ես լինեի...

Պատերազմող երկիր ենք, ու դիրքեր ունենք ծովի մակերևույթից 3000 մ և ավելի բարձրության վրա, որտեղ զրոյից ցածր` 20-30 աստիճանը սովորական բան է, բայց կանգնած են տղերքն իրենց 150-200 հազար դրամ աշխատավարձով, շատերի ընտանիքներն էլ վարձով տներում…

Դիմացը նոր տարի է, տրամադրությունները նախատոնական, հետո կլինի տոնական, ավելի հետո էլ հետտոնական ու այդ ամենը տղերքի հույսով ու նրանց նվիրումի հաշվին…

Եթե ես քաղաքապետ լինեի` նախորդ իշխանությունների նման հրապարակի մեջտեղում տոնածառ տնկելուց առաջ կդիմեի քաղաքացիներիս ու կհարցնեի` սիրելիներ, հասկանում եմ, որ տոնածառն ուրախ տրամադրության աղբյուր է` նոր տարվա խորհրդանիշ, բայց մտքովս մի բան է անցել` այս տարի, մեծ տոնածառի կանգնեցման փոխարեն դրա համար նախատեսված գումարով մեր հայրենյաց պաշտպաններից տուն չունեցողներից մի 8-10 ընտանիքի համար բնակարան գնենք ու իրենց նվիրենք:

Այդպես մեր երկրի մի խումբ պաշտպաններ կերջանկանան ու մենք էլ իրենց ուրախությամբ մեզ լավ կզգանք:

Ի՞նչ եք կարծում, այդպես անե՞նք, թե ո՛չ, որոշողը դո՛ւք եք…

Չանհանգստանաք հանկարծ, տոնածառ միշտ էլ կլինի, ինչպես և հայրենյաց անտուն պաշտպան, քանի որ ես երբեք քաղաքապետ չեմ լինի…»

Սամվել Կարապետյան

https://www.facebook.com/aida.nersisyan.967
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր